Կենացները քաղցրանում են «դվայորդնի բարեկամներով»

 Կենացները քաղցրանում են «դվայորդնի բարեկամներով»

 

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը գրում է․

Sona Ghazaryan  

Եթե չլիներ Թավշյա Հեղափոխությունը...

- չէինք ունենա երկու բացառիկ ընտրություններ՝ թափանցիկ և ազատ
- քաղաքացի-պետություն համագործակցությունը չէր ամրապնդվի, դրա արդյունքում չէր տպվի 65 մլն հատ ավել ՀԴՄ կտրոն՝ հավաքագրելով ավելի քան 100մլն դոլար
- չէինք ունենա ստվերի դեմ պայքար. ստվերի դեմ պայքարում չի կիրառվել որևէ ռեպրեսիվ մեթոդ
- շինարարության 20% աճ չէինք գրանցի, որն, ըստ էության, շինարարական բում է
- չէինք ունենա 49 ծրագրերով 765մլն դոլարի ներդրում՝ իրատեսական իրագործմամբ
- 38.000 ուսուցչի աշխատավարձ չէր բարձրանա սեպտեմբերից
- քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձ 20-30% չէր բարձրանա մայիսի 8-ի ավագանու հաստատումից հետո
- զինծառայողների աշխատավարձ 10% չէր բարձրանա

Սա 2 րոպե ամփոփմամբ ընդամենը…

․․․

Իսկ երրորդ րոպեին մեր կողմից արձանագրենք,  որ եթե չլիներ թավշյա հեղափոխությունը, Սոնա Ղազարյանը երբեք ԱԺ պատգամավոր չէր լինի՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։ Չէր ունենա խորհրդական, ով ընդամենը երրորդ կուրսի ուսանող և  իր սկեսրայրի եղբորորդին է։ Բայց քանի որ այդ խորհրդականի հետ ծանոթ է եղել մինչև ամուսնանալը, ուրեմն նա համարյա  իր սկեսրայրի բարեկամը չէ․

«Ռուբեն Բանուչյանը քաղաքացիական ակտիվիստ է, «Ռեստարտ» նախաձեռնության անդամ է, և մեր ծանոթությունը որևէ կապ չունի իմ բարեկամ լինելու հետ»,- ասում է նա։ Այսինքն եթե իրենք ծանոթ են եղել, ծանոթությունը կտրում է բարեկամությունը։  Ամենակարևորը՝ օգնականը «Ռեստարտ» խմբի անդամ է, ովքեր զարմանալիորեն հեշտությամբ «բույն են դնում» պետական կառույցներում։ Ծլում, ծաղկում, բազմանում․․․ Նույն զուգադիպությամբ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարականական կազմակերպության անդամները երկրի բարձրագույն մարմիններում լավ տեղեր են զբաղեցնում։ Պատգամավորը 2017-2018 թվականներին հասարականական այդ  կազմակերպության լրատվության փորձագետն և մշտադիտարկման մասնագետն է։ Քանի պատգամավոր ունենք այդ կազմակերպությունից,- դժվար չէ իմանալ։