Ուզում եմ շնորհակալություն Չհայտնել պետական այն բոլոր մարմիններին, որոնք իրենց աշխատանքը լավ չեն արել

Ուզում եմ շնորհակալություն Չհայտնել պետական այն բոլոր մարմիններին, որոնք իրենց աշխատանքը լավ չեն արել

Արտաշես Մելքումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այսօր մեր հյուրանոցից ճանապարհեցինք վերջին արցախցի ընտանիքներին։ Սեպտեմբերի 29ից մեզ մոտ ապրել են 105 արցախցիներ։ Այս 5 ամիսները իմ, մեր աշխատակիցների, իմ ընտանիքի ու հարազատների համար եղել են գիտակցական ու էմոցիոնալ երկրաշարժի ժամանակաշրջան։ Միասին ապրել ենք կորստի, ցավի ու հույսի պահեր։ Լիքը լացել ենք ու ծիծաղել միասին։ Նշել ենք ծնունդներ ու կնունքներ, ապրել ենք մի ընտանիքի նման։ 

Ուզում եմ շնորհակալություն հայտնել  առաջին հերթին իմ արցախցիներին, դուք ինձ ուժ եք տվել ու հույս, որ դեռ կարա լավ լինի։ Շնորհակալություն մեր թիմին աննկարագրելի աշխատանքի համար, բոլոր ընկերներին, հարազատներին հաճախ անծանոթ մարդկանց ու կազմակերպություններին, ովքեր աջակցեցին մեզ։ Բոլորին նշել հաստատ չի ստացվի, դուք գիտեք, որ առանց ձեզ չէինք կարողանա։ Ու ուզում եմ շնորհակալություն Չհայտնել պետական այն բոլոր մարմիններին, որոնք իրենց աշխատանքը լավ չեն արել, ներվերս քայքայել, կյանքս կերել, ուշացրել ու բարդություններ են ստեղծել ամբողջ ընթացքում։ 

Հ.Գ. Այսօր հադրութցի պապիկն ինձ առօրյա խնդիրներից ու մտածմունքներից վերադարձրեց դառը իրականություն ասելով. «Ինձ ո՛չ իրանց աջակցություննա պետք, ո՛չ ձեր Երևանը, ես իմ Հադրութն եմ ուզում»։ 
Ես հասկացա, որ սա է ինձ համար բացարձակ ճշմարտությունը։