Իսրայելում վերականվնում է հակակորոնավիրուսային սահմանափակումների ռեժիմը

Իսրայելում վերականվնում է հակակորոնավիրուսային սահմանափակումների ռեժիմը

Պայմանավորված կորոնավիրուսային ինֆեկցիայի վիրուսակիրների թվի աճով, Իսրայելը վերադառնում է հակակորոնավիրուսային սահմանափակումների խիստ ռեժիմին։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ Նա նշել է, որ միայն մեկ օրական ավելի քան հազար նոր վարակված է հայտնաբերվում այն դեպքում, երբ մեկ շաբաթ առաջ այդ թիվը 450 էր։ Նեթանյահուն նաեւ ասել է, որ ավելանում է հատկապես այն պացիենտների թիվը, որոնց մոտ կորոնավիրուսային ինֆեկցիան ընթանում է ծանր տարբերակով։ «Մենք ստիպված ենք վերադառնալ սահմանափակումների քաղաքականությանը, որպեսզի զսպենք այս աճը»,- ասել է Նեթանյահուն։