Ամստերդամը հրաժարվել է անցկացնել «Եվրատեսիլ 2020»-ը

Ամստերդամը հրաժարվել է անցկացնել «Եվրատեսիլ 2020»-ը

Նիդերլանդների մայրաքաղաքը չի անցկացնի համաեվրոպական «Եվրատեսիլ 2020» երգի մրցույթ փառատոնը, քանի որ չունի վերջինիս համար հարմար անցկացման սրահ։ Այս մասին հայտնում է NL Times-ը։

Ենթադրվում էր, որ այն կարող է անցկացվել Ziggo Dome-ում, սակայն իշխանությունները չեն կարողացել տեղափոխել այնտեղ ավելի վաղ կազմակերպված միջոցառումները։ Այլ վայր գտնելու փորձերն էլ ձախողվել են։ Քաղաքային իշխանությունները հայտարարել են, որ թեեւ հասկանում են, որ շատ ամստերդամցիների կարող է այս որոշումը տխրեցնել, սակայն այլընտրանք չունեն։ Այժմ կփորձեն հյուրընկալման իրավունքի համար պայքարել Ռոտերդամը, Ուտրեխտը Արնեմը, Մաաստրիխտը եւ այլ քաղաքներ։