«Հրապարակ». Ռազմական ոստիկանության պետը կազատվի՞ պաշտոնից

«Հրապարակ». Ռազմական ոստիկանության պետը կազատվի՞ պաշտոնից

Պաշտպանության նախարարության մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանի պաշտոնավարման օրերը հաշված են: Բացի այն, որ ՌՈ պետի հետ պայմանագրի ժամկետը լրացել է հոկտեմբերի 10-ին, կան տեղեկություններ, որ նա առնչություն ունի ԱԱԾ-ում հարուցված հայտնի զենքի գործին, որով պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն ու ՊՆ մատակարար Դավիթ Գալստյանը մոտ մեկ ամիս առաջ կալանավորվել են:

Զաքարյանը, ըստ լուրերի, չի հաճախում աշխատանքի, բյուլետեն է բացել, ինչով պայմանավորված էլ պաշտոնավարման ժամկետը պայմանագրի լրանալուց հետո շուրջ մեկ ամիս է՝ ձգվում է:

ՌՈ մեր աղբյուրների փոխանցմամբ, անգամ պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակված, սակայն Զաքարյանը մեզ հետ զրույցում կտրականապես հերքեց իր հեռանալու մասին լուրերը եւ ասաց, որ մի օր էլ չի բացակայել աշխատանքից: