Աճպարարը մահացել է տրյուկ կատարելու ընթացքում

Աճպարարը մահացել է տրյուկ կատարելու ընթացքում

Հնդիկ աճպարար Չանչալ Լահարին, ով հայտնի է Ջանդուգար Մանդրեյք բեմական անունով, զոհվել է Հարի Գունդինիի «ջրասույզ արված արկղից ազատագրում» տրյուկն իրականացնելիս։ Այս մասին հայտնում է ВВС-ն։

Աճպարարը սուզվել է ջրի տակ, ձեռքերն ու ոտքերը կապված, վառ դեղնակարմրավուն հագուստով, սակայն երկար ժամանակ չի դուրս եկել ջրից։ Հանդիսատեսը սկսել է անհանգստանալ։ Ժամանել են իրավապահներն ու ջրասուզակները։ Մի քանի ժամ անց հայտնաբերվել է նրա մարմինը՝ մոտ մեկ կիլոմետր սուզման վայրից ավելի հեռու։