Կարևոր է, որպեսզի դիտորդները տիրապետեն իրենց լիազորություններին և քաղաքական շահարկումներից զերծ մնան.Դ. Խաժակյան

Կարևոր է, որպեսզի դիտորդները տիրապետեն իրենց լիազորություններին և քաղաքական շահարկումներից զերծ մնան.Դ. Խաժակյան
Դավիթ Խաժակյան

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է ՝

«Որպես Լուսավոր Հայաստան կուսակցության` տեղամասային ընտրական հանձնաժողովների կազմավորման պատասխանատու տեղեկացնում եմ, որ Նոր Գեղի համայնքի 28/2 տեղամասում գտնվող «Ականատես» դիտորդական խմբի ներկայացուցիչը ակնհայտորեն չտիրապետելով իր դերակատարման նշանակությունը այդ տեղամասում լարվածություն է առաջացրել հանձնաժողովի շրջանում և քաղաքական գնահատականով է հանդես եկել ֆեյսբուքում` անհարկի շահարկելով Լուսավոր Հայաստան կուսակցությանը: Դիտորդի շահարկման առարկան եղել է այն, որ հանձնաժողովի անդամը իր ազատ ժամին փոխարինել է հանձնաժողովի մեկ այլ անդամի, որը տվյալ պահին այդտեղ չի եղել:

(Կներեք, որ հանձնաժողովի անդամը ևս մարդ է և կարող է գնալ քվեարկության, կամ սնվել, կամ ծխել, կամ հոգալ իր այլ կարիքներ...)

Որքան կարևոր է դիտորդական առաքելության դերը նույնքան էլ կարևոր է, որպեսզի դիտոդրները տիրապետեն իրենց լիազորություններին և քաղաքական շահարկումներից զերծ մնան» :