Axios-ը կանխատեսել է Թայվանի ճգնաժամի ազդեցությունն ասիական տնտեսության վրա

Axios-ը կանխատեսել է Թայվանի ճգնաժամի ազդեցությունն ասիական տնտեսության վրա

Axios-ը կանխատեսել է Չինաստանի տնտեսական անկումն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ Թայվան այցին ընդառաջ։

Այդպես, պարբերականը նշում է, որ անցած ամիս Չինաստանը հայտնել էր COVID-19 համավարակի բռնկման հետեւանքով առաջացած ճգնաժամից ի վեր ամենադանդաղ աճի մասին։ Ընդ որում, Չինաստանի ղեկավարությունը, ըստ կայքի, տնտեսության համար պատասխանատու կառույցների ուշադրությունը երկրի ներդրումային գրավչությունն առավելագույնի հասցնելուց տեղափոխել է արտաքին քաղաքականության պահանջարկի սպասարկման վրա։

«Նախագահ Սին իր լեգիտիմության աղբյուրը տնտեսական աճի ապահովումից ազգային հեղինակության ավելի լղոզված զգացումի վրա է տեղափոխել»,- ասել է Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի՝ տնտեսագիտության ծրագրի ավագ գիտաշխատող Ժերար ԴիՊիպոն: