ԵԽԽՎ նստաշրջանը չեղարկվել է

ԵԽԽՎ նստաշրջանը չեղարկվել է

Աշխարհում մոլեգնող կորոնավիրուսի պատճառով չեղարկվել է  նաեւ Ստրասբուրգում ապրիլի 20-ին կայանալիք ԵԽԽՎ լիագումար նստաշրջանը: ԱԺ հայաստանյան պատվիրակությանը օրերս են տեղեկացրել այդ մասին եւ հայտնել՝ եթե որեւէ հարցով ունեն առաջարկներ, ապա կարող են աշխատանքը կազմակերպել օնլայն տարբերակով:

Ավելի վաղ մենք գրել էինք, որ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակները չեղարկել էին մարտի սկզբներին կայացած ԵԽԽՎ հանձնաժողովների նիստերը: ԱԺ-ն չեղարկել է նաեւ գրեթե բոլոր պլանավորած գործողումները: