Ռուս հրամանատարն ազատված է պաշտոնից. թուրքամետ զինյալները շարունակում են գրոհը
Սիրիայում ռուսական զորքերի հրամանատար Սերգեյ Կիսելը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից։
«Հրամանատարին հեռացնելը դժվար թե որևէ բան փոխի։ Մոտեցման վերանայումն անհրաժեշտ է: Սիրիան երկար ժամանակ ծառայել է որպես Հյուսիսարևմտյան ռազմական շրջանի գոտում անհաջող գործող գեներալների համբավը վերականգնելու վայր։ Այժմ տեղի են ունենում ամփոփումներ և պատասխանատուների նշանակում»,- գրում է Ռիբար տելեգրամյան ալիքը։
Սերգեյ Կիսելը Սիրիայում ռուսական զորքերի հրամանատար է նշանակվել է 2024 թվականին:
Զուգահեռաբար Սիրիայում թուրքամետ ապստամբները շարունակում են հարձակումը և չհանդիպելով դիմադրության՝ առաջ են շարժվում դեպի Համա քաղաք, որը մեծությամբ հինգերորդն է երկրում: Ավելի վաղ նրանք գրեթե ամբողջությամբ գրավել են մեծությամբ երկրորդ քաղաքը՝ Հալեպը, որտեղից Ասադի զորքերն արդեն դուրս են եկել:
Ավելի վաղ տեղեկություններ կային, որ ՌԴ օդատիեզերական ուժերը հարվածներ են հասցնում ասպտամբներին և փորձում օգնել Ասադի կառավարական զորքերին:
Կարծիքներ