Երեխաների նպաստների հետ կապված սկանդալի պատճառով Նիդերլանդների կառավարությունը հրաժարական է տվել

Երեխաների նպաստների հետ կապված սկանդալի պատճառով Նիդերլանդների կառավարությունը հրաժարական է տվել

Նիդերլանդների կառավարությունն իր ողջ կազմով հրաժարական է տվել երեխաների նպաստների հետ կապված սկանդալից հետո։ Այս մասին հայտնում է ТАСС լրատվական գործակալությունը։ Ըստ հաղորդման, վարչապետ Մարկ Ռյուտտեն առաջիկայում պաշտոնապես կներկայացնի դիմում թագավոր Վիլլեմ-Ալեքսանդրին՝ հրաժարականի մասին։ Ըստ հրապարակման, 2020 թվականի վերջում Նիդերլանդների պառլամենտական կոմիտեն հրապարակել էր հետաքննություն, որում խոսվում է այն մասին, որ շատ ծնողներ սխալմամբ մեղադրվել են մանկական նպաստների համակարգի չարաշահման մեջ։ Ընդհանուր առմամբ սխալմունքի պատճառով մեղադրանքի տակ էր հայտնվել ինը հազար ընտանիք, սակայն այդ թիվը կարող է եւ աճել, քանի որ վերջնական չէ։ Մեղավոր են համարվում նախարարները, պետական ծառայողները, պառլամենտի պատգամավորները, եւ նույնիսկ դատարանները։ Վերջիններիս մեղադրում են այն բանում, որ չեն աջակցել այն ընտանիքներին, որոնք հայտնվել են ծանր ֆինանսական դրության մեջ հայտնված ընտանիքներին, որոնք այդ կացության մեջ հայտնվել են այն բանից հետո, երբ նրանց պարտավորեցվել է հետ վճարել մինչ այդ ստացված նպաստների գումարները։