Երկու ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել Ռուսաստանում
Երկու ուժգին երկրաշարժ են տեղի ունեցել Օխոտի ծովի ակվատորիայում՝ Սախալինի մարզում։ Ստորգետնյա ցնցումների ուժգնությունը հասել է 5,3 մագնիտուդի։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Միասնական երկրաֆիզիկական ծառայությունը։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Սախալինի մարզի Սոբոլինոյե գյուղից 252 կմ դեպի արեւելք։ Օջախի խորությունը կազմում է 600 կմ։
Կարծիքներ