Ո՞վ է Ֆրանսիայում խաղացող հայ ֆուտբոլիստը, որը կարող է խաղալ հավաքականում

Ո՞վ է Ֆրանսիայում խաղացող հայ ֆուտբոլիստը, որը կարող է խաղալ հավաքականում

Ֆրանսիական «Նանտը» մոտ երկու տարի առաջ 3 տարվա պրոֆեսիոնալ պայմանագիր է կնքեց այն ժամանակ դեռ 19–ամյա հարձակողական ոճի կիսապաշտպան Գոռ Մանվելյանի հետ:

«Շատ ուրախ եմ հայտարարել «Նանտի» հետ իմ առաջին պրոֆեսիոնալ պայմանագրի կնքման մասին։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ակումբին վստահության համար, նաեւ շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր միշտ հավատացել եւ աջակցել են ինձ։ Սա երկար ճանապարհի միայն սկիզբն է»,– նշել Մանվելյանը։

Գոռ Մանվելյանը «Նանտի» սան է: Հանդես էր գալիս ֆրանսիական ակումբի մինչև 19 տարեկանների թիմում:

Գոռ Մանվելյանը ծնվել է 2002 թվականին Ստեփանակերտում:

Մանվելյանը շուտով հնարավոր է համալրի Հայաստանի ազգային հավաքականի շարքերը։