Թուրքիան հորատումներ կիրականացնի Սեւ ծովում; Էրդողան

Թուրքիան հորատումներ կիրականացնի Սեւ ծովում; Էրդողան

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ իր երկիրը կարող է սկսել երկրաբանա-հետախուզական հորատման աշխատանքներ իրականացնել Սեւ ծովում եւ միջազգային ջրերում։ Այս մասին հայտնում է ТРТ-ն։ Ըստ Էրդողանի խոսքերի, Թուրքիան եւս մեկ հորատման նավ է գնելու եւ շարունակելու է այդ աշխատանքները ինչպես Միջերկրականի ավազանում, այնպես էլ Սեւ ծովի։ Նա չի բացառել նաեւ, որ հնարավոր է համատեղ նմանատիպ աշխատանքներ իրականացվեն Լիբիայի հետ համատեղ՝ Արեւելյան Միջերկրածովյան ջրերում՝ ծովային գոտիների սահմանազատման մասին հուշագրի կնքումից հետո։ Թուրքիայի նախագահը նաեւ հավաստիացրել է, որ իրենք պատրաստ են այս ուղղությամբ բանակցություններ վարել իրենց հարեւանների հետ՝ Միջերկրականի ավազանի մասով։