Չեխիայի նոր նախագահ է ընտրվել գեներալ Պավելը

Չեխիայի նոր նախագահ է ընտրվել գեներալ Պավելը

Պաշտոնաթող գեներալ, ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախկին նախագահ Պյոտր Պավելը հաղթանակ է ապահովել Չեխիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում։ 

Այս մասին հայտարարել է չեխական հեռուստատեսությունը ձայների հաշվարկի ժամանակ, որն ավարտվում է շաբաթ օրը։

«Չեխիայի նոր նախագահ է ընտրվել Պյոտր Պավելը»,- ասել է հեռուստահաղորդման հաղորդավարը։ 

«Անդրեյ Բաբիշն այլևս չի կարողանա այդքան ձայն հավաքել Պյոտր Պավելին հասնելու համար»:
Առաջիկայում Պրահայում սպասվում է Չեխիայի ընտրված նախագահի մամուլի ասուլիսը։ Չեխիայի վարչապետ Պյոտր Ֆիալան հաստատել է Պավելի հաղթանակը երկրի նախագահական ընտրություններում։