Իսկ դուք նկատե՞լ եք, որ գազը թանկացել է

Իսկ դուք նկատե՞լ եք, որ գազը թանկացել է

Իսկ դուք նկատե՞լ եք, որ գազը թանկացել է։ Ու դա, հակառակ ՀԾԿՀ նախագահի պնդումների, շարքային քաղաքացին լավ էլ իր վրա զգում է։ Տնտեսվարողներն արդեն թանկացրել են իրենց ապրանքները, գազի լցակայաններում էլ նույն գնի մեջ արեն նախկինից քիչ գազ են տալիս, ու դու ավելի քիչ ես մեքենադ քշում։

Էսօր նկատեցի, որ բենզինն էլ է թանկացել 20-30 դրամով, և դեռ էլի է թանկանալու։

Փետրվարից էլ հոսանքն է թանկանալու՝ դրանից բխող ծանր հետևանքներով։ Իսկ մենք գործող իշխանություններից լրիվ այլ բան էինք ակնկալում։

Իսկ նկատեցի՞ք, թե ինչպես Թուրքիան գրեթե աննկատ զորքը մտցրեց Նախիջևան, որը նախկինում չէր համարձակվի անել․ թույլ չէին տա։

Բայց դա չի խանգարում ոմանց ամեն Աստծո օր հավաքվել մի տեղ ու փարթի կազմակերպել՝ իբր ամեն ինչ հրաշալի է, երկիրը ծաղկում է, թուրքի տիրոջ մերն էլ էնտեղ անիծած։

Էլի բաներ կան, որոնք նկատելու են, բայց ոնց որ թե չենք նկատում, մեր քթի տակից էն կողմ չենք տեսնում կամ չենք ուզում տեսնել։ Ու չենք կարողանում էդպես էլ նկատել էն պարզ իրողությունը, թե մեզ էս ինչ խորը և համապարփակ կեղտի մեջ գցեցին «պողոսները»։

Հ․Գ․ Կներես, իհարկե, «պողոս», բայց ես քո տիրոջ մայրիկը․․․