Ռուսաստան, օգնիր վերադարձնել մեր հարազատներին

Ռուսաստան, օգնիր վերադարձնել մեր հարազատներին

Ստեփանակերտի հրպարակում՝ Ազգային ժողովի դիմաց 4 մեծ ցուցափեղկեր են տեղադրված, որոնցից 3-ի վրա փակցված են Արցախյան վերջին պատերազմում զոհվածների լուսանկարները, իսկ ցուցափեղկերից 1-ի վրա էլ ռազմագերիների ու անհետ կորածների լուսանկարները՝ հետևյալ մակագրությամբ՝ «Россия, помоги вернуть наших родных»՝ «Ռուսաստան, օգնի՛ր վերադարձնել մեր հարազատներին»։ Փաստորեն արցախցիները Հայաստանի ու Արցախի իշխանություններից հույսները կտրած միանգամից դիմում են Ռուսաստանի Դաշնությանը՝ իրենց հարազատների վերադարձի հարցով։ 

Հիշեցնենք նաև, որ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Մանուկյանը «Հրապարակի» հետ զրույցում, իրենց վրայից պատասխանատվությունը գցելով, ասել էր, որ ռազմագերիների հարցերով պետք է դիմել Ռուսաստանին։