Աշխարհում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 2 միլիոնը

Աշխարհում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 2 միլիոնը

Նոր տիպի կորոնավիրուսային ինֆեկցիայի համավարակից մահացածների թիվը աշխարհում գերազանցել է 2 միլիոնը։ Այս մասին հայտնում է ТАСС լրատվական գործակալությունը։ Ներկա պահին աշխարհում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 2 006 266 մարդու։ Կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 93,2 միլիոն մարդը։ Նշենք, որ կորոնավիրուսից մահացածների թիվը մեկ միլիոնի սահմանը հատել էր սեպտեմբերի 28-ին, իսկ դեկտեմբերի չորսին դարձել 1,5 միլիոն։ Մահացությունները կազմել է 2,1 տոկոս։ Չորս ամիս առաջ, մահացությունների տեսակարար կշիռը 3 տոկոսն էր։