Կարող է դառնալ տարանցիկ դարպաս՝ Շանհայի համագործակցության կազմակերպության համար 

Կարող է դառնալ տարանցիկ դարպաս՝ Շանհայի համագործակցության կազմակերպության համար 

Իրանա-Չինական համատեղ առեւտրի պալատի ղեկավար Մեջիդ Ռեզա Հարիրին հայտարարել է, որ Իրանը կարող է դառնալ տարանցիկ դարպաս Շանհայի համագործակցության կազմակերպության համար։ Նա մանրամասնել է, որ Իրանի աշխարհագրական դիրքն այնպիսին է, որ լիովին հիմնավոր է այն դիտարկումը, որ այն կարող է դառնալ ՇՀԿ արեւմտյան դապրասները եւ կարող է տարանցիկ կապող նշանակություն ունենալ կազմակերպության անդամ պետությունների համար։ Նա նաեւ նշել է, որ Ռուսաստանն ու Չինաստանն առեւտուրն իրականացնում են իրենց ազգային արժույթներով եւ Իրանը կարող է օգտվել այս տարբերակից։

Հիշեցնենք, որ ՇՀԿ Սամարղանդի վերջին գագաթնաժողովում Իրանը դարձավ ՇՀԿ լիիրավ անդամ։