Արդյոք Սպիտակ տունը կկարողանա Կրեմլին իրական բանակցությունների տրամադրել

Արդյոք Սպիտակ տունը կկարողանա Կրեմլին իրական բանակցությունների տրամադրել

CNN-ը, անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ մարտի 13-ին արված հայտարարությունները, կապված Ռուս-Ուկրաինական ճակատում երեսնօրյա հրադադար հաստատելու մասին, հայտնում է, որ Պուտինի բարձրացրած հարցերը եւ արած հայտարարությունները ցույց են տալիս, թե իրականում որքան դժվար է լինելու Սպիտակ տան ներկայիս վարչակազմին Կրեմլին համոզելու, որ իրական անակցություններ սկսեն Ուկրաինական հակամարտության մասով։ Համաձայն հոդվածի, Պուտինը լավ գիտի, որ Թրամփը ներկայումս կարիք ունի հաղթող երեւալու եւ ակտիվորեն շահագորում է այն՝ ի շահ իրեն։ Հատկապես, որ հրադադարը Ուկրաինական ճակատում կարող է այդ հաղթանակը խորհրդանշել։

«Պուտինը չի մերժել Թրամփի առաջարկը։ Ավելին այն համարել է «մեծ եւ ճշմարիտ»։ Ու հայտարարել է, որ սկզբունքորեն կողմնակից է այդ առաջարկին։ Նա զգուշավոր է, որպեսզի չվանի ԱՄՆ նախագահին, ով Ռուսաստանին արդեն որոշ զիջումներ առաջարկել է»,- ասված է հոդվածում։ Սակայն, իրականում Պուտինը ժամանակ է շահում, որպեսզի ուկրաինացի զինվորակններին ամբողջությամբ դուրս մղի Կուրսկի մարզից։ Ռուսաստանը, ըստ հոդվածագրի, կիրառում է իր դասական դիվանագիտական հնարքը՝ զրուցակցին ներքաշում է տեւական եւ հոգնեցնող խոսակցության մեջ, ստեղծելով տարբեր խութեր եւ նախապայմաններ, որպեսզի ժամանակ ապահովվի իր ռազմական նպատակները կյանքի կոչելու համար։ Այստեղ հարց է առաջանում, թե մինչեւ որ պահն է Թրամփը մտադիր զիջել Պուտինին։ Ինչ կլինի, եթե Ռուսաստանն օրինակ խնդրի, որ Միացյալ Նահանգներն օգնի իշխանությունից հեռացնել Վլադիմիր Զելենսկուն։ Կամ եթե պահանջի, որ ԱՄՆ-ն դուրս բերի զորքերը Արեւելյան Եվրոպայից։ Այստեղ կարեւորն այն է, թե իրոք Թրամփը բանակցում է Պուտինի հետ, թե Պուտինը շահագործում է Թրամփին, ասված է հոդվածում։