Գյումրիից դեպի Մոսկվա և Թբիլիսի չվերթներ կիրականացվեն

Գյումրիից դեպի Մոսկվա և Թբիլիսի չվերթներ կիրականացվեն

«Արմենիա» ավիաընկերությունը սույն թվականի ապրիլի 17-ից Գյումրի-Մոսկվա-Գյումրի և Գյումրի-Թբիլիսի-Գյումրի երթուղիներով չվերթներ է մեկնարկել։

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ»-ից հայտնում են, որ դրանք մինչև մայիսի 5-ը կիրականացվեն շաբաթական մեկ, իսկ մայիսի 5-ից շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ:

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար պետք է դիմել ավիաընկերությանը: