Պատանդառություն ֆրանսիական բանտում

Պատանդառություն ֆրանսիական բանտում

Պատանդառություն է տեղի ունեցել Ֆրանսիայի Կոնդե-սյուր-Սարտ բանտում, որը գտնվում է Օրնի դեպարտամենտում։ Այս մասին հայտնում է BFMTV-ն։

Ըստ հաղորդման, Ֆրանսիայի արդարադատության նախարարությունում կազմվել է ճգնաժամային խումբ՝ կապված պատանդառության հետ։ Այլ տեղեկություններ չեն հաղորդվում։ Հայտնի է միայն, որ պատանդառությունը շարունակվում է։