Հակոբ Ասլանյանին կհեռացնեն ՔՊ խմբակցությունից

Հակոբ Ասլանյանին կհեռացնեն ՔՊ խմբակցությունից

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը, որը  Factor TV-ի հետ հարցազրույցում հայտարարել է, որ որոշում է կայացրել մեկ ամսով կասեցնել ՔՊ-ում իր գործունեությունը, կհեռացվի խմբակցությունից։ Մեր տեղեկություններով՝ իշխող թիմում վերեւից հրահանգ են ստացել, որ Ասլանյանն էլ պիտի արժանանա Աղազարյանի ճակատագրին եւ որպես «դավաճան» վտարվի թիմից, ամենայն հավանականությամբ այսօր ՔՊ-ն խմբակցության նիստ կանի, որից հետո կհայտարարեն որոշման մասին։

Ասլանյանը ի աջակցություն իր ընկեր Հովիկ Աղազարյանի է որոշել կասեցնել գործունեությունը, հայտարարել է, թե կուսակցությունը պետք է շանս տա, որ Աղազարյանը պարզաբանումներ ներկայացնի, եթե մեկ ամսում դա տեղի չունեցավ, պատգամավորը չի բացառել դուրս գալ ֆրակցիայից, պահել մանդատը։

Առուշանյանը մեր լրագրողին չի ցանկացել նշել մանդատից հրաժարվելու պատճառների մասին՝ ասելով՝ համբերեք, կիմանաք։