Ուկրաինայում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 12 մարդ

Ուկրաինայում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 12 մարդ

Ուկրաինայում մեկ օրում կորոնավիրուսային ինֆեկցիայով վարակվածների թիվն ավելացել է 706-ով։ Մահացությունների դեպքերը մեկ օրում ավելացել են տասներկուսով։ Համավարակի սկզբից ի վեր, կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 44 334-ի։ Առողջացածների ընդհանուր թիվը 19 115 է, մահացությունների ընդհանուր թիվը՝ 1159։

Հիշեցնենք, որ հունիսի 30-ին կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը աշխարհում գերազանցել է 10,4 միլիոն մարդը։ Մահացածների ընդհանուր թիվը գերազանցել է 508 հազարը, առողջացածների ընդհանուր թիվը մոտ 5,7 միլիոն է։

Կորոնավիրուսի տարածման վիճակագրությամբ առաջատարը Միացյալ Նահանգներն է՝ մոտ 2,7 միլիոն վիրուսակիրներով։ Երկրորդ տեղում Բրազիլիան է, մոտ 1,4 միլիոն վարակվածով, երրորդում Ռուսաստանը մոտ 648 հազար վարակվածներով։