Աշխատանքից ազատվել է Սպիտակ տան՝ Թրամփին քննադատող աշխատակիցը

Աշխատանքից ազատվել է Սպիտակ տան՝ Թրամփին քննադատող աշխատակիցը

Սպիտակ տունն աշխատանքից ազատել է ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի խորհրդական Օլիվիա Տրոյին, ով ներկայումս հանդես է գալիս նախագահի վարչակազմի դեմ քննադատությամբ։ Սպիտակ տան պատճառաբանության համաձայն, նրան աշխատանքից ազատել են ցածր աշխատունակության պատճառով։

Այս մասին հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչ Կիտ Կելոգը։ Տրոյը, դեռ օգոստոսին զբաղեցնում էր ԱՄՆ փոխնախագահի՝ ներքին անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնը։

Նա նաեւ զբաղվում էր ահաբեկչության դեմ պայքարով եւ նաեւ հանդիսանում էր կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի աշխատանքային խմբի անդամ։ Այժմ Տրոյը քննադատում է Թրամփին եւ հայտարարել է, որ առաջիկա նախագահական ընտրություններին աջակցելու է Ջո Բայդենին։