Իրանի նախագահն առաջարկել է վերացնել սահմանները
Սեպտեմբերի 11-ին, Մասուդ Փեզեշքիանը Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի պաշտոնում կատարել է իր առաջին արտասահմանյան պաշտոնական այցը։
Tasnim գործակալությունը հաղորդում է, որ Փեզեշքիանը մեկնել է Բաղդադ, որտեղ բանակցություններ է վարել իր իրաքցի գործընկեր Աբդուլ Լաթիֆ Ռաշիդի հետ։
Գործակալությունը նշում է, որ ԻԻՀ նախագահը կոչ է արել ստեղծել իսլամական երկրների համատեղ միություն։ Նա նաեւ առաջ է քաշել իսլամական երկրների միջեւ սահմանների վերացման հայեցակարգը՝ հետեւելով Եվրամիության օրինակին։
Փեզեշքիանն ընդգծել է, որ մահմեդական երկրների միջև ավելի սերտ միասնությունը կչեզոքացնի արտաքին պատժամիջոցները և կծառայի որպես «սիոնիստական ահաբեկչության վերացման բանալի»:
Կարծիքներ