Սերբիայի նախագահը լքում է կուսակցության նախագահի պաշտոնը

Սերբիայի առաջնորդ Ալեքսանդր Վուչիչը լքել է իշխող SNS՝ Սերբիայի առաջադիմական կուսակցության նախագահի պաշտոնը։ Այս մասին հայտնում է սերբական Kurir պորտալը։
Քաղաքական ուժի նոր ղեկավարի պաշտոնում Վուչիչը առաջարկել է երկրի պաշտպանության նախարար Միլոշ Վուչևիչի թեկնածությունը։
Սերբիայի նախագահը հայտարարել է, որ առաջիկա երկու-երեք տարիները վճռորոշ են լինելու երկրի համար։
Ըստ նրա՝ այդ ամենին հնարավոր չէ հասնել առանց SNS կուսակցության.
«Ես ոչ մի տեղ չեմ գնալու։ Միասին մենք կպայքարենք Սերբիայի համար և միասին կհաղթենք»։
Կարծիքներ