Ֆրանսիացի գնդապետն անարդար է համարել Հայաստանի նկատմամբ անտարբերությունը (տեսանյութ)

Ֆրանսիացի նախկին գնդապետ Ֆրեդերիկ Փոնսը, ով 1983-1984 թվականներին ծառայել է ծառայել է Լիբանանում՝ ՄԱԿ-ի խաղաղապահների շարքերում, CNews ի եթերում զուգահեռներ է տարել Հայաստանի եւ Ուկրաինայի միջև։
Նա տարակուսել է Հայաստանի նկատմամբ անտարբերությունից, թեև, ըստ Փոնսի, երկու երկրներում էլ պատերազմական հանգամանքները նույն են, ընդհանրական իմաստով, այն է՝ հարձակում հարևան երկրի կողմից՝ գերտերության աջակցությամբ։
Նախկին զինվորականի խոսքով, Ադրբեջանը և Թուրքիան մտադիր են ճեղքել Հայաստանը, որպեսզի իրագործեն իրենց նեոօսմանական ծրագիրը։
«Ամեն ինչ նախապես ծրագրվել է, սա մաս է կազմում թուրքական ծրագրին՝ վերացնելու քրիստոնեական ներկայությունը տարածաշրջանում և կյանքի կոչելու պանթուրանական կայսրությունը։ Դուք գիտե՞ք, թե թուրքերը ինչպես են կոչում հայերին․ Սրի մնացորդները, այսինքն նրանք, ովքեր փրկվել են 1890 ից մինչեւ 1915 թվականը տեղի ունեցած հայկական ցեղասպանությունից»,-հայտարարել է ֆրանսիացի գործիչը։
Հայաստանի ու Ուկրաինայի միջև զուգահեռների տանելիս՝ Փոնսը որպես համանման իրողությունններ մատնանշել է նաև հակառակորդ ուժի զինվորականների բռնի վարքագիծն ու ագրեսիան։
Տեսանյութը՝ այստեղ։
Կարծիքներ