Արևմուտքը Հայաստանին կոչ է անում պատերազմել ՌԴ-ի դեմ․ ԱԳՆ
ԵՄ ղեկավարները կոչ են անում Հայաստանին ներդրումներ կատարել ռազմարդյունաբերական համալիրում՝ «խթանելով հակառուսական հիստերիան»։ Այս մասին այսօր կայացած ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«ԵՄ առաքելությունը Հայաստանում Արևմուտքի ջանքերով փոխակերպվում է ըստ էության ՆԱՏՕ-ի առաքելության՝ հանուն դաշինքի նկատմամբ որոշակի պահանջ դրսևորելու։ Դաշինքի անդամ-երկրների ղեկավարները հակառուսական հիստերիա են հրահրում, կոչ անելով նախապատրաստվել մեր երկրի դեմ ռազմական հակամարտությանը, հսկայական գումարներ ներդնելով ռազմարդյունաբերական համալիրում՝ ակնհայտ տնտեսական խնդիրների ֆոնին»,- նշել է ՌԴ ԱԳՆ խոսնակը։
Կարծիքներ