Գանգատ է ներկայացրել միջազգային ատյան եւ հաղթել է

Գանգատ է ներկայացրել միջազգային ատյան եւ հաղթել է

Թուրքիան հաղթել է Առեւտրի համաշխարհային կազմակերպությունում ընդդեմ ԱՄՆ ներկայացրած հայցի մասով, որը վերաբերվում էր Վաշինգտոնի կողմից թուրքական պողպատի, ալյումինի հանդեպ ներկրման մաքսատուրքերի բարձրացման հետ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի Առեւտրի նախարար Ռուքսար Փեքջանը։ Անկարայի գանգատը քննվել է Վեճերի կարգավորման մեխանիզմի շրջանակներում, «Անադոլու» լրատվական գործակալության փոխանցմամբ, ասել է Փեքջանը։ Հիշեցնենք, որ այս տարվա օգոստոսին Դոնալդ Թրամփը թուրքական ալյումինի եւ պողպատի ներկրման մաքսատուրքը 20 տոկոսից հասցրել է մինչեւ 50 տոկոսի, ինչը առաջացրել էր լրջագույն ֆինանսատնտեսական խնդիրներ Թուրքիայում։ Իր հերթին Անկարան ամերիկյան 22 անուն ապրանքների հանդեպ, ընդհանուր առմամբ կես միլիարդ դոլարի սահմաններում իրականացրել էր հայելային գործողություն։