Հասարակություն

Տրանսպորտի գինը թանկանալո՞ւ է

 Տրանսպորտի գինը թանկանալո՞ւ է

Երևանի ավագանու նախկին անդամ Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերով տեղեկություն տարածեց, որ շուտով Երևանի հասարակական տրանսպորտի ուղեվարձը դառնալու է 150 դրամ։

Քիչ անց ևս մեկ հայտարարություն տարածեց, որում ասված է.

«Երևանի քաղաքապետարանը մեկնաբանում է հրապարակածս տեղեկությունը, նշելով, որ ոչ թե ավտոբուսների ուղեվարձի արժեքն է պատրաստվում թանկացնել, այլ առաջիկայում սահմանվելու է միասնական տոմսի սակագինը։

Նախ «Երևանն ընտրում է» բանավեճի ընթացքում քաղաքապետ Ավինյանը ինձ հետ բանավեճի դրվագում, հստակ ասաց, որ մինչև այս տարվա վերջ միասնական տոմսային համակարգը ամբողջապես կներդրվի։ Այս տարվա ավարտին մնացել է 26 օր, ուստի ակնկալում եմ, որ ուշացումներ չեն լինի։

Մյուս կողմից, դա գործող ուղեվարձի թանկացում է, թե նոր տոմսային համակարգի սակագնի՝ 150 դրամի սահմանում, քաղաքացու համար տարբերություն գրեթե չկա։ Տարբերությունը կլինի միայն այն մարդկանց համար, ովքեր օգտվում են մեկից ավել երթուղիներից, մնացածի՝ մեծամասնության համար դա լինելու է պարզ թանկացում»։

Լրահոս

Ամենաընթերցված

Իմացա՞ր, պարոն վարչապետ

Իմացա՞ր, պարոն վարչապետ

«Պետք է իմանալ՝ կարկուտներն ինչի հետևանք են»,- Գեղարքունիքում հայտարարել էր լիգիտիմությունը կորցրած...

×
Gallery Image