Բնությունը կամ վանդալը չի սպասում, թե մենք ինչ կորոշենք կամ գործը ում տիրույթում է գտնվում (լուսանկարներ)

Օրեր առաջ գրել էինք, որ Վայոց ձորի մարզում գտնվող Շատիվանքի պարիսպը գնալով փլվում է․ այդ մասին սոցիալական ցանցում ահազանգել էր աստվածաբան, Շատին գյուղի բնակիչ Մարատ Զաքարյանը՝ գրելով, որ թեպետ պարիսպը գարնանն է փլվել, բայց օր-օրի վիճակն ավելի է վատանում։ 

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի օպերատիվ արձագանքման բաժնի վարիչ Մենուա Գեւորգյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ իրենց աշխատակիցն ընդամենը մի քանի օր առաջ է եղել Շատիվանքում շրջայցի, եւ որեւէ նոր փլուզում չի նկատել։ Չնայած նրան, որ Շատիվանքը տարիներ շարունակ ընդգրկված է առավել վտանգված հուշարձանների ցանկում ու ոչ միայն պարիսպը, այլ նաեւ ամբողջ վանական համալիրի բոլոր կանգուն կառույցները կա՛մ քայքայված են, կա՛մ՝ խարխլված։ 

Շատին գյուղի բնակիչ Մարատ Զաքարյանն առարկություններ ունի մշակույթի նախարարության ենթակայության տակ գործող ՊՈԱԿ-ի տված պարզաբանումներին։ Նա նկատում է, որ լուսանկարներն արվել են մոտ մեկ ամիս առաջ, իսկ գարնանն արդեն պարիսպը, աշխատարկը փլվել էին։ Բացի բնության ներգործությունից, Շատիվանքը քանդում են նաեւ վանդալները։ Մ․ Զաքարյանն այդ ամենի մասին տեղյակ է պահել ՊՈԱԿ-ին, ավելին՝ նկարներ է տրամադրել․ «Վերջին անգամ, երբ բարձրացանք, տեսա, որ նոր փոփոխություններ կան ու դեպի վատը, էլի քանդել էին, դրանք հիմնականում գանձագողեր են, որոնց հայտնաբերելը բացարձակ դժվարություն չի ներկայացնում եւ եթե ուզենան համապատասխան կառույցները կարող են գտնել նրանց։ Իսկ դրանք մի քանի խմբեր են՝ 2-3 հոգանոց։ Այդ վանդալները Մահտեսի Պետրոսի գերեզմանի խաչքարը հանել էին, գցել ու այդպես ջարդել, քանդում են ամեն ինչ։ Ամբարում ցորենի հատակը սալերով էր պատված, վանդալները մտել են ներս ու իրենց ոտնաձայների քայլից դատարկություն են զգացել, ինչից ենթադրել են, որ այդտեղ գաղտնարան կա, իսկ եթե կա գաղտնարան, ուրեմն նաեւ գանձեր կան։ Բռնել ջարդել են ամբարի այդ սալերը։ Հազար բան կարող եմ ցույց տալ, որից ՊՈԱԿ-ը ընդհանրապես տեղյակ չէ։ Նրանք հիմնվում են միայն իրենց տեղի աշխատողների տված ինֆորմացիայի վրա եւ ռեալ ինֆորմացիա չունեն»,-ասում է նա ու հավելում, որ մարզպետը քայլեր է ձեռնարկում, որպեսզի հարցը մշակույթի նախաարության տիրույթից տեղափոխվի եկեղեցու տիրույթ։ 

«Մելանյա Դովլաթյանն է ՊՈԱԿ-ի ներկայացուցիչն այստեղ, որ արդեն 30 տարի նույն տեղում նստած է, Նազարբաեւը հրաժարական տվեց, գնաց, բայց ինքը դեռ նստած է, ու քանի որ 80 անց կին է՝ ի վիճակի չէ աշխատել։ Շատիվանքը եւ ընդհանրապես Վայոց ձորի մեր հուշարձանները Շահ Աբասի ասպատակությունից ավելի քիչ են տուժել, քան Մելանյայի անգործությունից»,-ասում է Զաքարյանն ու նշում, որ Սեւանում հանդիպել է ՊՈԱԿ-ի փոխնագահ՝ Կարեն Փահլեւանյանի հետ, հանդիպմանը ներկա են եղել նաեւ այլ աշխատակիցներ։ Փահլեւանյանը խնդրել է նորից նկարել տեղանքը եւ այդ լուսանկարներն իրեն տրամադրել, ինչն արել է, բայց ոչ մի արձագանք չի եղել։ 

«Դրանից հետո ես նորից բարձրացա Շատիվանք եւ տեսա, որ գնալով վատթարանում է վիճակը։ Բնությունը կամ վանդալը չի սպասում, թե մենք ինչ կորոշենք, կամ գործը ում տիրույթում է գտնվում։ Ինքը բնությունից վնասվում է, բայց շատ դանդաղ, այստեղ մեծ գործ են անում վանդալները, գանձագողերը։ Օրինակ պարսպի ներքեւի մասում անցքեր են արված՝ մի 4-5 մետր խորացող անցքեր են ամբողջ հյուսային պարսպի երկարությամբ, թե ի՞նչ նպատակով են արել՝ չեմ կարող ասել։ Հիմա սա անգրագետ վանդալի համար կլինի պոտենցիալ գանձի ուղղություն։ Պարիսպը աջ ու ձախ կողմերում հրաշալի պաշտպանված է, ուռած չի պատը, այսինքն ձնհալից տարանջատում տեղի չի ունեցել, բայց մեջտեղի մասը փկված է, սա ո՞նց կարող է պատահել, դա միայն մարդկային միջամտության գործոն է»։

Պարսպից բացի վատ վիճակում է ամբողջ համալիրը․ «Եկեղեցու տանիքը շատ վատ վիճակում է՝ քարուքանդ եղած, որմնանկար կա սեղանի վրա, որը լավ չի պահպանվել, բացի այդ աջ ու ձախ գաղտնի գրապահոցներ կան»,-ասում է նա ու նկատում, որ տարածքի ուսումնասիրությունները վկայում են, որ Շատիվանքը հենց Գլաձորի համալսարանն է, որտեղ կա նաեւ 4 գերեզմանոց, ջրաղաց, մեծ լսարաններ, ստորգետնյա 28 սենյակներ, ցորենի մեծ ամբար, ջրաղաց, ձիթհան, երեք ախոռ, ջրագիծ։

Մարատ Զաքարյանն առաջարկում է աշխատանքային խումբ ձեւավորել, որտեղ կլինեն եւ ճարտարապետներ եւ լրագրողներ, հուշարձանների մասնագետներ ՊՈԱԿ-ից, ովքեր տեղում իրավիճակն կուսումնասիրեն եւ գնահատական կտան․ «Ես լավ գիտեմ, որ ՊՈԱԿ-ը չի զբաղվում վերանորոգումներով, բայց իրենք պարտավոր են պաշտպանել, ոչ միայն արձանագրել։ Ո՞վ պետք է ձայն հանի, դիմի ոստիկանություն, համապատասխան մարմիններին, որպեսզի քայլեր ձեռնարկեն Շատիվանքը փրկելու ուղղությամբ»։