Կրակոցներ Նյու-Ջերսիի գինետներից մեկում, կա 10 տուժած

Կրակոցներ Նյու-Ջերսիի գինետներից մեկում, կա 10 տուժած

Հրաձգություն է տեղի ունեցել ԱՄՆ Նյու-Ջերսի նահանգի Տրենտոն քաղաքի գինետներից մեկում։ Այս մասին հայտնում է NJ.com-ը։ Հրաձգության հետեւանքով հինգ կին եւ հինգ տղամարդ են տուժել։ Նրանք տեղափոխվել են հիվանդանոց։Տուժածներից մեկի վիճակը ծանր է։

Ցուցաբերվել է համապատասխան բուժօգնություն իսկ ծանր վիճակում գտնվողին անհետաձգելի վիրահատական միջամտություն։ Դեպքի վայրում աշխատում են իրավապահները։ Պարզվում են դեպքի մանրամասներն ու հանգամանքները։