Գլենդելում Հովնան արքեպիսկոսի նկատմամբ արշավ է սկսվել

Գլենդելում Հովնան արքեպիսկոսի նկատմամբ արշավ է սկսվել

Hraparak.am-ը տեղեկություն ուներ ԱՄՆ-ում բնակվող մեր հայրենակցից, ով նշում է, որ Գլենդելի Հայ եկեղեցու Արևմտյան թեմի առաջնորդ Հովնան արք. Տերտերյանի նկատմամբ արշավ է սկսվել,սոցիալական ցանցում տարածվում են նրա ծաղրանկարները՝ համապատասպան գրություններով, թե ոչ ավանդական սեռական կողմնորոշման տեր է:

ԱՄՆ-ում բնակվող մեր հայրենակիցներից մեկը հաղորդեց, որ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի ԱՄՆ այցի ժամանակ կազմակերպված ընդունելության ժամանակ մի խումբ լոսաջելեսաբնակներ հենց միջոցառման դահլիճի դիմաց Հովնան արքեպիսկոպոսի դեմ պասառնեով ու վանկարկումներով ցույց են արել:

Նշենք, որ Տեր Հովնանը բավականաչափ լավ հարաբերություններ ունի ՀՅԴ Արևմտյան թեմի նախկին առաջնորդ Վիկեն Հովսեփյանի հետ: Նա հենց Վիկենի և ևս երկու անձանց՝ դաշնակցականների հետ ձեռնամուխ է եղել հայ-ամերիկյան թանգարանի բացման գաղափարին, որի համար ահռելի գումարներ են ստացել պետական կառույցներից: Թանգարանին մեր հայրենակիցներից շատերը դեմ են՝ նշեով, որ ավելի լավ է մեկ մշակույթի տուն լիներ Լոսանջելեսում, որտեղ մեկուկես միլիոն հայ է ապրում:

Նշվում է, որ բոլոր ազգություններն ունեն իրենց մշակույթի տները՝ կորեացիները, չինացիները, մերոնք՝ ոչ: Անուշ Դաշտենց