Վեթինգը վերջին կրպակին է հասնելու, հաջորդը մամուլն է. Անդրանիկ Թևանյան

Վեթինգը վերջին կրպակին է հասնելու, հաջորդը մամուլն է. Անդրանիկ Թևանյան
Անդրանիկ Թևանյան

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը կանխատեսում է, որ երբ, իր խոսքով ասած, անգրագետ, աղքատ և սոված խավը գալիս է իշխանության, իսկ կապիտալի մեծ մասը նախկինների ձեռքին է, ապա տեղի է ունենալու սեփականության վերաբաշխում, իսկ դա առանց արյան չի լինում:

Իշխանությունները, ըստ Թևանյանի, փորձում են դատարաններին պատժիչ մեքենայի գործառույթ վերագրել, վեթինգը հասնելու է մինչ վերջին կրպակը, իսկ հաջորդ ինստիտուտը, որ վեթինգ է արվելու ու ճնշվելու է, ազատ մամուլն է լինելու։

«էլ էսպսիսի տեսախցիկներ չեն լինելու»,-կարծում է Թևանյանը: