Բելգիացի գիտնականները քաղցկեղի դեմ պայքարում կարեւոր նվաճում են կատարել

Բելգիացի գիտնականները քաղցկեղի դեմ պայքարում կարեւոր նվաճում են կատարել

Բելգիայի Լուվենի համալսարանի գիտնականները պարզել են, որ քաղցկեղային բջիջները հակված են լիպիդների կուտակման, որով նրանք կարողանում են մետաստազներ տալ եւ ստեղծել երկրորդային օջախներ։ Մասնագետները պարզել են, որ կա հատուկ մոլեկուլ, որը առանցքային դերակատարություն ունի այս պրոցեսում եւ կարելի է այն պարզապես «անջատել» գործողությունից, եւ այդպիսով կանխել մետաստազների առաջացումը։ Այս մասին գրում է MedicalXpress պարբերականը։ Մասնագետները այդ մոլեկուլը անվանել են TGF-beta2 եւ պարզել, որ լիպիդների կուտակմանը նպաստելով, այս մոլեկուլը նպաստում է այդպիսով էներգիայի պահեստավորմանը, որը իր հերթին օգտագործվում է մետաստազային տարածման համար։ Հենց այս մոլեկուլն էլ գիտնականները ճնշելով, նկատել են, որ մետաստազային պրոցեսները դանդաղում են։ Ներկայումս աշխատանքներ են իրականացվում այդ մոլեկուլը ճնշող պրեպարատների ստեղծման ուղղությամբ, որը հետագայում կարող է բերել օնկոլոգիայի ոլորտում կարեւոր շրջադարձի։