Թուրքիայի խորհրդարանը նոր նախագահ ունի

Թուրքիայի խորհրդարանը նոր նախագահ ունի

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Նուման Քուրթուլմուշն ընտրվել է Թուրքիայի խորհրդարանի նախագահ։

Քուրթուլմուշն ընտրվել է քվեարկության երրորդ փուլում։ Նրա թեկնածությունը պաշտպանել են 600 պատգամավորներից 321-ը: Նշվում է, որ երրորդ փուլում հաղթելու համար անհրաժեշտ էր առնվազն 301 ձայն։