Ինչպես չհարգես Անդրեա Վիկտորինին

Ինչպես չհարգես Անդրեա Վիկտորինին

Դժվարության մեջ հայտվածներին և չընկճվողներին, առավելևս՝ ազնվորեն խոստովանողներին, որ իրենք ստիպված են դա անել, դա իրենց խաչն է` պետք է տանեն, հնարավոր չէ չհարգել:

Անդրեա Վիկտորինը հայտարարում է.

«Ես այստեղից ուզում եմ ասել, որ ես ուզում եմ, որ Ստամբուլյան կոնվենցիան վավերացվի։ Ես գիտեմ՝ կան մարդիկ, որոնց դուր չի գա այն նախադասությունը, որը ես արտաբերեցի, սակայն ես կրկնում եմ իմ ասածը։ Ես նորից ու նորից ուզում եմ կրկնել, որ կոնվենցիան կանանց պաշտպանության համար է։ Ես ակնկալում եմ, որ քաղհասարակության ներկայացուցիչները պիտի կարողանան մեզ աջակցել այս հարցում»։
Նախ, նա լավ գիտի, որ կան մարդիկ, ու ոչ քիչ՝ միլիոնավոր, «որոնց դուր չի գա այն նախադասությունը»…

Երկրորդ՝ այդ նախադասությունն իրեն էլ դուր չի գալիս, բայց, այդպիսին է կյանքը. մարդկանց մեծ մասն անում է այն, ինչը չէր ցանկանա անել: Գործ ա անում են, էլի: Վիկտորինն այդ մարդկանցից մեկն է:

Երբ մարդիկ ոտնահարում են բնության օրենքները, Աստծո բարի կամքը, հայտնվում են աննախանձելի, նողկալի, խղճահարության ենթակա մի վիճակում, որից կարող էին խուսափել, եթե չդրժեին, որ արևածագը հրաշք է, մայրամուտն ունի իր հմայքը, բուսական և կենդանական աշխարհը, նույնիսկ օձը, բնական են ու գեղեցիկ: Իսկ ինչը բնական է, այն բարոյական է: Հիմա, ստամբուլյան կոնվենցիան ենթադրում է, ավելին՝ պարտադրում է հրաժարվել այս ամենից, առաջադրելով այլ պարադիգմա. ինչը բնական չէ, այն բարոյական է:

Վիկտորինը խելացի անձնավորություն է և լավ հասկանում է, որ դեմ է գնում բնությանը, Աստծուն, հենց իր հոգուն ու էությանը: Այդ հասկանալու համար էլ կարելի է նրան հարգել:

Գագիկ Վարդանյան