ՌԴ ընտրություններում «քինդեր-անակնկալը» կոմունիստների հանդեպ կարոտախտն էր

ՌԴ ընտրություններում «քինդեր-անակնկալը» կոմունիստների հանդեպ կարոտախտն էր

Ռուսաստանի Պետդումայի 3 օր տևած ընտրություններում, ըստ նախնական արդյունքների, Մոսկվայի ժամանակով ժամը 16-ի դրությամբ, առաջադրված:

14 կուսակցություններից «Եդինայա Ռոսիա»-ն  ստացել է ռուսաստանցիների քվեների 49,6 տոկոսի ձայները։ Երկրորդ տեղում կոմունիստներն են, որոնք 96 թվականից ի վեր առաջին անգամն է, որ այդքան ձայներ են ստանում։ Բնականաբար, իշխանությունները հայտարարում են, որ  ընտրություններն անցել են առանց էական խախտումների, ի հակառակ ընդդիմության, որոնք հազարավոր ընտրախախտումների մասին են հաղորդել։ Միայն Մոսկվայում, ըստ ընդդիմադիր «Դոժդ»  հեռուստաընկերության թղթակիցների, սեպտեմբերի 20-ին, ընտրատեղամասերը փակելուց 12 ժամ անց, 2 միլիոն մարդու քվեարկության արդյունքները հրապարակված չէին, թեպետ ՌԴ ԿԸՀ նախագահի խոստմանը, թե դրանք կմշակվեն 40 րոպեի ընթացքում և կներկայացվեն։
«Ընտրություններում գլխավոր կատակը էլեկտրոնային քվեարկությունն էր, ընդ որում, սա կատակ է, որը չի ավարտվում»,-հայտարարեց «Դոժդ»-ի թղթակիցը։ 
Կոմունիստական կուսակցությունը 19,2 տոկոս, Ժիրինովսկու Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը՝ 7,5, «Արդար Ռուսաստան - հայրենասերներ` հանուն ճշմարտության»՝ 7,4 տոկոս, և «Նոր մարդիկ»՝ 5,4 տոկոս:  Այս ընտրություններում Ռուսաստանն արձանագրեց ևս մեկ «քինդեր անակնկալ». ՌԴ օրենսդիր մարմին մտավ ամիսներ առաջ ստեղծված «Նոր մարդիկ» կուսակցությունը, որի նախագահ Ալեքսեյ Նեչաևը հայտարարել էր, որ  պաշտպանելու են առաջին հերթին փոքր և միջին բիզնեսի շահերը։ Հրապարակված էքզիթ-պոլի արդյունքներով՝ Նեչաևի կուսակցությունը, որը, ընդդիմադիրների կարծիքով, ստեղծվել է Կրեմլի ջանքերով, պետք է լիներ ՌԴ օրենսդիր մարմնում։ «Արդար Ռուսաստան - հայրենասերներ՝ հանուն ճշմարտության» կուսակցությունում ևս կուսակցության առաջնորդները՝ նախագահն ու համանախագահները, ՌԴ իշխանություններին մոտ կանգնած անձինք են․ կուսակցության առաջնորդ, ՌԴ պետդումայի պատգամավոր  Սերգեյ Միրոնով և համանախագահներ՝ համանուն խմբակցության պատգամավոր, գործարար Գենադի Սեմիգին և ռուս հայտնի գրող-գաղափարախոս Զախար Պրիլեպինը։ Այնպես որ, ամեն ինչ կանխատեսելիության շրջանակներում է։

Ինչո՞վ բացատրել կոմունիստների աննախադեպ ձայները, արդոք Ռուսաստան-Բելառուս միութենական պայմանագրի գնացող ՌԴ-ում նման՝ կոմունիստական նոտալգիկ 
 տրամադրություններն ավելանու՞մ են, և սա իր արտահայտությունն է գտել նաև ընտրողների քվեարկություններում։ Հարցն ուղղում ենք հայաստանյան և ռուսաստանյան վերլուծաբաններին։ Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝ ոչ։
«Չեմ կարծում, որ Կոմկուսը կապ ունի նման տրամադրությունների հետ` այն պարզ պատճառով, որ Կոմկուսը վաղուց ի վեր Կոմկուս չէ, քանի որ այնտեղ կան կոմունիստական ստանդարտներից դուրս մարդիկ, այդ թվում՝ իրենց առաջնորդը։ Դա ավելի շատ կապված է իրենց, այսպես ասած, բողոքական տրամադրությունների հետ։ Ընդդեմ գործող իշխանության և այն, որ այսօր Կոմկուսը Ռուսաստանում, ըստ արդյունքների, երկրորդ ուժն է, դա ուշագրավ է նրանով, որ դա տեղի է ունենում նաև իշխող կուսակցության վարկանիշի շեշտակի անկման ֆոնին։ Եվ դա տեղի է ունենում նաև ներիշխանական բավականին կոշտ պայքարի ֆոնին։ Դատելով բազմաթիվ ռուս վերլուծաբանների, փորձագետների, Կրեմլին մոտ կանգնած շրջապատների հրապարակային մեկնաբանություններից, այնտեղ շատ կոշտ պայքար է, և այս արդյունքներն ավելի շուտ դրա արտացոլումն են»։ Մինչդեռ ռուսաստանցի վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը միանգամայն բավարարված է 50-ին մոտ արդյունքներով։ Երբ հաշվարկը նոր-նոր էր սկսվել, «Եդինայա Ռոսիա»-ն ուներ ընդամենը 38 տոկոս, կոմունիստները՝ 25 տոկոսից ավելի, սակայն ժամ առ ժամ իշխող կուսակցության քվեները շատացան մասնակցության թվի հետ միասին: Թեպետ սկզբում հաղորդվում էր շուրջ 46 տոկոս մասնակցության մասին, հետագայում այդ թիվը դարձավ 51,68%։  Այս մասին հայտարարել է ՌԴ ԿԸՀ նախագահ Էլլա Պամֆիլովան։ Հիշեցնենք, որ 
Պետդումայի և մյուս ընտրությունների քվեարկությունն այս տարի անցկացվում է սեպտեմբերի 17-19-ը։ Պետդուման ընտրվում է 5 տարով` խառը ընտրական համակարգով. 225 պատգամավոր ընտրվում է կուսակցական ցուցակներով, ևս 225-ը` միամանդատ օկրուգներով` մեկ փուլով։ 

Հիշեցնենք նաև, որ ընտրություններից առաջ երկրի՝ Ալեքսեյ Նավալնու առաջնորդությամբ ստեղծված էլեկտրոնային հարթակի համար ներբեռնվել էր ընդդիմադիր ընտրազանգվածի համար հավելված-ուղեցույց` գտնելու «Միասնական Ռուսաստանի»-ին ընդդեմ իրենց թեկնածուին։ «Իշխանության մեջ ամրապնդված կոռուպցիոներներին հաղթելու համար պետք է միավորել ընդդեմ ձայները»,- ասվում է նախագծի հարթակում։ 
«Պատմեք հարևաններին, թե ինչպես կարելի  է հաղթել միասնականներին»,-կարդում ենք սույն էլեկտրոնային հարթակում։ Հարթակն ունի նաև հետևյալ ենթավերնագրերը՝ «Քվեարկիր ի հեճուկս (ինադու)», «փոխելու շանս» և այլն։ Իսկ դրա համար ռուսաստանյան ընդդիմությունը  կոչ էր անում գնալ ընտրություններին և ձայն տալ այն թեկնածուին, ով ի վիճակի է հաղթել  «Եդինայա Ռոսիա»-ին»։