Ինֆլյացիան գերազանցել է 90 տոկոսը
Արգենտինայում գնաճը, որը տարեսկզբին կազմել էր 4,2 տոկոս, արդեն օգոստոսին հասել է ռեկորդային մակարդակի՝ հասնելով մոտ 95 տոկոսի։ Այս մասին տեղեկանում ենք Արգենտինայի վիճակագրության եւ մարդահամարի ինստիտուտի հրապարակած տվյալներից։ Անցյալ տարվա օգոստոսի համեմատ ինֆլյացիայի աճը կազմել է 236․7 տոկոս։
Ինֆլյացիայի աճի վրա ազդել են կումնալ ծառայությունների ոլորտում արձանագրված գնաճը, կրթության ոլորտում, տրանսպորտի ոլորտում արձանագրված գնաճը։ Հիշեցնենք, որ արդեն մի քանի տարի Արգենտինան համարվում է ամենաբարձր գնաճ ունեցող երկրներից մեկը։ Ինֆլյացիան հատկապես արագ է աճել, երբ նախագահ է ընտրվել Խավյեր Միլեյը։ Մեկ ամերիկյան դոլարը, փոխարժեքային վերջին տվյալով, 366 պեսոյից հասել է 800 պեսոյի։
Կարծիքներ