Իրանը հրթիռ է արձակել իսրայելական նավի ուղղությամբ

Իրանը հրթիռ է արձակել իսրայելական նավի ուղղությամբ

Իրանը հրթիռ է արձակել իսրայելական նավի ուղղությամբ, որը գտնվել է Արաբական ծովում։ Այս մասին հայտնում է Al-Arabiya պարբերականը։ Հայտնի է, որ նավը պատկանում է Իսրայելին եւ զբաղվում է ավտոմեքենաների փոխադրմամբ։ Նավը ստացել է ոչ մեծ վնասվածք, բայց կարողացել է շարունակել ճանապարհը։

Հիշեցնենք, որ ապրիլի տասնմեկին հայտնի է դարձել, որ Իրանի Նաթանզիի միջուկային օբյեկտում վթար է տեղի ունեցել էլեկտրականության բաշխիչ ցանցում։ Տուժածներ չկան։ Շրջակա միջավայրի աղտոտում չի արձանագրվել։ Իրանական կողմը մեղադրել է Իսրայելին, հայտարարել, որ կատարվածը միջուկաին ահաբեկչություն է եւ խոստացել վրեժ լուծել։