Գոնե երեխաների տոնը չփչացներ

Գոնե երեխաների տոնը չփչացներ

Այսօր Նիկոլ Փաշինյանի ծննդյան օրն է։ 2018-ին ասում էին այսօր ոչ միայն Նիկոլ Փաշինյանի, այլ հայ ժողովրդի ծննդյան օրն է։ Ծննդով ուրախացողների  սրտի իղձն էր՝ հանդիսության «մեղավորը» կգա՞ ու մասնակցի իր պատվին կազմակերպված տարբեր իվենթներին, խնջույքներին, կճաշակի՞ իրենց բերած տորթերն ու ալկոհոլային խմիչքները։ Անգամ սահմանամերձ հեռավոր շրջաններից, գյուղերից  մարդիկ էին գալիս, որ Նիկոլի  հետ սելֆի անեին ու փառավորվեին։ 

Ու՞ր են այդ մարդիկ։ Չե՞ն կարողանում սահմանամերձ գյուղերից անվտանգ հասնել մայրաքաղաք։ Արցախից, Սյունիքից, Ջերմուկից, Տավուշից ավտոբուսներ չե՞ն երևում։ Նիկոլի ծննդով փառավորվողներն ու նրա ծնունդը հայ ժողովրդի ծնունդ համարողներից շատերին ճանաչում եմ։ Գոնե իմ ճանաչածներից մեկը չկա, որ չասի՝ այս լուսավոր օրը՝ երեխաների տոնն անգամ փչացրեց։ Սա ի՞նչ փորձանք էր։ Մեր բոլոր տոները փչացրեց, գոնե երեխաների տոնը չփչացներ։ 

Սա ընդհանրացված կարծիք է, իսկ թե հիմա ո՞ր գոյություն չունեցող աշխարհում է ապրում Նիկոլ Փաշինյանը և ինչու է երկարաձգվում պաշտոնավարման    գոյությունը, մի պատասխան ունի՝ հայ ժողովրդի բոլոր հաղթանակները, արժեքները,  հպարտությունը, արժանապատվությունը նվաստացնելու, տրորելու, փոշիացնելու, վերացնելու խնդիր ունի։ Մենք էլ հպարտանալու տոն չունենք, հաղթանակների տոն չունենք, հարամվել են բոլոր տոները։ Գոնե երեխաների տոնը չփչացներ․- մարդիկ հույս ունեին, որ երեխաների տոնին չի հիշատակվի նրա ծննդյան ,,տոնը,,։
Իսկ ժամանակ կար, որ պարում էր մանկապարտեզում։ Հիմա ու՞ր է։