Մեզ պաշտպանում է ուկրաինական բանակը․ Մոլդովայի նախագահ

Մեզ պաշտպանում է ուկրաինական բանակը․ Մոլդովայի նախագահ

Մոլդովայի Սահմանադրության մեջ ամրագրված չեզոքությունը չի պաշտպանում երկիրը, բայց ուկրաինական բանակը պաշտպանում է այն։

Այդ մասին Moldova1 հանրային հեռուստաալիքի եթերում ասել է այդ երկրի նախագահ Մայա Սանդուն։
Նա խոստովանել է, որ Մոլդովայի չեզոքությունն ամրագրված է Սահմանադրությամբ, քանի որ դա Մոլդովայի ժողովրդի ընտրությունն է։

«Սա քաղաքացիների ընտրությունն է, մենք չենք կարող հրաժարվել չեզոքությունից։ Այլ բան է, որ ստեղծված իրավիճակում չեզոքությունը մեզ չի պաշտպանում»,- ասել է նա։

Ինչպես նշել է Սանդուն, Ուկրաինայի չեզոքությունը չի փրկել այդ երկրին ռուսական ռազմական ներխուժումից։
«Այժմ մեզ պաշտպանում է ոչ թե չեզոքությունը, այլ Ուկրաինայի բանակը, որը ռուսական բանակը հեռու է պահում մեր սահմաններից»,- ասել է Սանդուն։