Հրթիռակոծվել է Թել-Ավիվը

Հրթիռակոծվել է Թել-Ավիվը

«ՀԱՄԱՍ» խմբավորման կազմում գտնվող «Քաթայիբ Քասսամ» բրիգադը Իսրայելի մայրաքաղաք Թել-Ավիվի ուղղությամբ արձակել է 130 հրթիռ, ի պատասխան Գազայի սեկտորում` իսրայելական բանակի կողմից իրականացրած ավիահարվածների: Այս մասին հայտարարել է «Սարայա ալ-Քուդս» շարժման խոսնակ Աբու Համզան: «Քաթայիբ Քասսամը» կոչ է արել լրատվամիջոցներին մեկնել Թել-Ավիվի արվարձաններ, որպեսզի այնտեղ կարողանան տեսնել հարվածների հետեւանքները: Քաղաքում սկսել են աշխատել օդային տագնապի ահազանգի շչակերը: Օդում տեսանելի է, թե ինչպես «Երկաթյա գմբեթ» հակահրթիռային համակարգը որսում արձակված հրթիռները: