Ինչպե՞ս զսպել Մոսկվա-Փհենյան տանդեմը. ՆԱՏՕ-ում արձագանքել են

Ռուսաստան-Հյուսիսային Կորեա համապարփակ ռազմավարական գործընկերության նոր համաձայնագիրը ցույց է տալիս ավտորիտար ուժերի միջև աճող դասավորվածությունը և ընդգծում ժողովրդավարությունների միջև միասնության կարևորությունը: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի ղեկավար Յենս Ստոլտենբերգը։
Նրա խոսքով, Հյուսիսային Կորեան Ռուսաստանին է տրամադրել «ահռելի քանակությամբ զինամթերք», ընդորում՝ Չինաստանն ու Իրանը նույնպես զգալի օգնություն են տրամադրում ռուսական ռազմարդյունաբերական համալիրին՝ Ուկրաինայի դեմ պատերազմ մղելու համար:
Ռուսաստանի և ասիական այլ երկրների միջև շփումների խորացումը նշանակում է, որ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում դաշնակիցների հետ համագործակցությունը գնալով ավելի կարևոր է դառնում ՆԱՏՕ-ի համար, հավելել է նա:
Ըստ պաշտոնյայի, հենց այդ պատճառով են Ավստրալիայի, Ճապոնիայի, Նոր Զելանդիայի և Հարավային Կորեայի ղեկավարները հրավիրվել հաջորդ ամիս Վաշինգտոնում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին:
Կարծիքներ