Նիկոլին բացատրեք, որ իր հումանիտար ու թերի բարձրագույն կրթությամբ բժշկագիտական հարցերի մեջ քիթը չխոթի

Նիկոլին բացատրեք, որ իր հումանիտար ու թերի բարձրագույն կրթությամբ բժշկագիտական հարցերի մեջ քիթը չխոթի

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 

«Բժշկական համալսարանում ընդհանուր առմամբ սովորել եմ 11 տարի. 6 տարի՝ բուժական ֆակուլտետ + 2 տարի՝ կլինիկական օրդինատուրա + 3 տարի ասպիրանտուրա։

Ունեցել եմ բացարձակ առաջադիմություն, Մխիթար Հերացու անվան կրթաթոշակառու եմ եղել, բուհն ավարտել եմ կարմիր դիպլոմով։

Մասնագիտական կրթության մի մասը ստացել եմ Ֆրանսիայում։ Բժշկական գիտությունների թեկնածու եմ։

Ու այսքանից հետո համաճարակի հետ կապված ես ինձ թույլ չեմ տալիս մտնել նեղ մասնագիտական դաշտ։

Մեկդ Նիկոլին բացատրեք, որ իր հումանիտար ու թերի բարձրագույն կրթությամբ բժշկագիտական հարցերի մեջ քիթը չխոթի։ Թող տանձից-խնձորից խոսա»։