Ցմահ դատապարտվածի հարցը՝ իրավաբաններին

Ցմահ դատապարտվածի հարցը՝ իրավաբաններին

Այսօր քննարկվում է ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին հարցը։ Ուզում եմ ևս մի փոփոխության առաջարկությամբ հանդես գալ։ Մինչ խնդրին անդրադառնալը՝ իրավաբաներին հետևյալ հարցադրումն եմ ուղղում՝ ինչպես եք դուք կարծում ,եթե մեկ անձի սպանության համար 2011 թվականից առաջ դատապարտում էին ընդհուպ ցմահ բանտարկության, Քր օրի 104 հոդված 2 մասի հատկանիշներով, որը օրենքով սահմանված էր 8 ից 15 տարի և ցմահ ։ 2011 թվականի մայիս ամսին Քր. Օր-ում կատարվեց փոփոխությոուն և սույն հոդվածը դարձավ 12 ից 20 տարի կամ ցմահ։ Մեջբերում եմ նախկին Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի խոսքերը. «Դատարանը ուզում է անձին դատապարտել 16 ,17 18  տարվա ազատազրկման, բայց քանի որ 15 տարուց  բարձր պատիժը ցմահն է, «ստիպված» դատապարտել է ցմահ»։

2011 թվականից նույն արարքի համար, որին դատապարտել են ցմահ, այսօր ավելի ծանր հանցագործություների համար դատապարտում են 16, 17, 18, 20 տարվա ազատազրկման ։ Հարց իրավաբաներին  չեք կարծո՞ւմ , որ ներկայումս գտնվող 41 անձանց քրեական գործերը պետք է վերանայվեն և փոխվեն ցմահների վճիռները 16, 17, 18, 20  տարվա ազատազրկումների։

Մահապատժի դատապարտված ՝ Ստեփան Գրիգորյան