Մամաեւը մնացել է առանց ակումբի

Մամաեւը մնացել է առանց ակումբի

Ռուսական Պրեմիեր Լիգայի «Կրասնոդար» ակումբը խզել է պայմանագիրը կիսապաշտպան Պավել Մամաեւի հետ։ Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը։ Պայմանագիրը խզվել է կողմերի փոխադարձ համաձայնությամբ։ «Կրասնոդարում» նաեւ ասել են, որ այս առնչությամբ հետագայում եւս մեկնաբանություններ չեն տրվի։ Միաժամանակ նաեւ հավելել են, որ խորապես ցավ են ապրել Մամաեւի ձերբակալման եւ բանտ նստելու հետ կապված։ Նշենք, որ Պավել Մամաեւը ազատ է արձակվել օրեր առաջ՝ վաղաժամ պայմանական ազատման պայմանով՝ հաշվի առնելով, որ քրեակատարողական հիմնարկում ցուցաբերել է օրինակելի վարքագիծ։