Լուսամուտները ջարդուփշուր են եղել․ ՔՊ-ական պատգամավորը ռումբի պայթունից մանրամասներ է պատմում

Լուսամուտները ջարդուփշուր են եղել․ ՔՊ-ական պատգամավորը ռումբի պայթունից մանրամասներ է պատմում

Գրել էինք, որ մոտ երկու շաբաթ առաջ էլ ՔՊ-ական Գագիկ Մելքոնյանի՝ Նոյ թաղամասում գտնվող առանձնատան դիմաց են ռումբ տեղադրել, որը պայթել է։ Պատգամավորը մանրամասներ պատմեց պայթյունից՝ նշելով, որ ոչ թե իր, այլ հարեւանի տան պարսպի մոտ են պայթուցիկը տեղադրել․

«Մոտ 10 օր առաջ մեր հարևանի բակում պայթուցիկ են գցել, պայթուցիկը պայթել է, լուսամուտները ջարդուփշուր են եղել: Դեպքից հետո հարևաններն ահազանգել են, քննություն է գնում»,-պատմեց պատգամավորը:

Հարցին՝ արդյո՞ք այդ քայլը հենց իր անձի դեմ է արված, փորձել են վախեցնել, նա պատասխանեց․

«Ոչ, չեմ կապում իմ անձի հետ, ես չեմ կարող ասել, որ ինձ հետ կապված է,  քննությունը թող գնա, կպարզի, բան չեմ կարող ասել»: