Գործընկերություն՝  հրկիզողների հետ. Neues Deutschland

Գործընկերություն՝  հրկիզողների հետ. Neues Deutschland

 «Ժողովրդավարական Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիայի գլխավոր պատասխանատուներն են՝ Ադրբեջանի ժառանգական բռնապետ Ալիևը և նեոօսմանյան ավտոկրատ Էրդողանը: Բեռլինը, դեռ ցանկանում է «գործընկերային» եղանակով թակարդը գցել Էրդողանին և պահպանել չեզոքություն: Դուք արդեն կորցրել եք ձեր դեմքը», - այս մասին գրում է Գերմանական առաջատար «Neues Deutschland» պարբերականի խմբագիր Փիթեր Շթայնիգերը՝ թերթի խմբագրականում հերթական անգամ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում հարաբերական հրադադարին:

Նա մասնավորապես նշել է. 
 «Հրադադարի ռեժիմն ուժի մեջ է կիրակի գիշերվանից, ինչը ենթադրում է, որ պետք է վերջ դնի Լեռնային Ղարաբաղում վերջին քառորդ դարի ամենաարյունալի մարտերը: Սակայն կրակը դեռ չի մարել, մասնավորապես,  ռուսական դիվանագիտության հաջողությունը բարակ սառույցի վրա է: Մոսկվան, ինչպես և Հայաստանը, շահագրգռված չէր վերսկսել Խորհրդային Միությունում Ադրբեջանի մաս դարձած և բազմազգ պետության փլուզմամբ Բաքվից բաժանված տարածաշրջանի շուրջ երկար սառեցված հակամարտությունը: Սակայն,  Ռուսաստանը չի ցանկանում և չի կարող ամեն գնով զսպել կրակի աղբյուրը իր հարավային թևում: Լայնածավալ պատերազմի մեջ ներգրավվելու ռիսկը չափազանց մեծ է: Արյունահեղության համար զենքը մատակարարվում է բոլոր կողմերից, բայց ժողովրդավարական Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիայի գլխավոր պատասխանատուներն են Ադրբեջանի ժառանգական բռնապետ Ալիևը և նեո-օսմանյան ավտոկրատ Էրդողանը: ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան ռումբեր ու ջիհադական վարձկաններ է ուղարկում: Այն իր հերթին մասնակցում է Լիբիայի նավթի համար պատերազմին և գրավում է Սիրիայի և Իրաքի որոշ տարածքներ: Այդպիսով ստեղծելով փախստականների խնդիրը, որով թեկնածու երկիրը մինչ այժմ հաջողությամբ շանտաժի է ենթարկում ԵՄ-ին: Բեռլինը, մասնավորապես,  դեռ ցանկանում է «գործընկերային» եղանակով թակարդը գցել Էրդողանին և պահպանել չեզոքություն: Դուք արդեն կորցրել եք ձեր դեմքը»: